
Մահացել է համաշխարհային ճանաչում վայելող հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը, հայտնում է AFP–ն։
Շանսոնյե, պոետ, կոմպոզիտոր, դերասան Շառլ Ազնավուրը 94 տարեկան էր։ Նա մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր վիլլայում։ Մինչ այդ նա շրջագայության էր Ճապոնիայում։
«Ինքն էնքան էր սիրում ապրել, որ մեկ-մեկ մտածում էի՝ իսկ գուցե հենց իրե՞ն հաջողվի անկարելին հնարավոր դարձնել։ Ինքն էնքան էր ուզում ապրել, որ իր ցանկությամբ մեզ էլ էր վարակել՝ ուզում էինք, որ միշտ ապրի։ Ոնց ուզում է ու որտեղ է ուզում։
Ինքն էնքա՛ն կար մեր կյանքում՝ գիտակցեինք դա, թե չգիտակցեինք, որ հիմա նստել եմ թևերս թուլացած ու մոլորված որբի պես նայում եմ պատին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է արձակագիր Լիզա Ճաղարյանը։