
Փարիզի Էյֆելյան աշտարակը լուսավորվել է՝ ի հիշատակ լեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի, ով 94 տարեկանում հեռացել է կյանքից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որում երևում է լուսավորված Էյֆելյան աշտարակը, իսկ տարածքում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը:
Տեսանյութին կից կատարված է հետևյալ գրառումը. «Էյֆելյան աշտարակը լուսավորվել է՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի»: