
Հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները կոչ է արել հիշել Ազնավուրին մեծ երախտագիտությամբ, ժպիտով: Վլադիմիր Պոզները մասնավորապես ասել է.
«Պետք չէ լաց լինել, նա դա չէր ցանկանա, նա ապրել է դրական կյանքով: Դուք կարող եք միայն մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ ծափահարել նրան»,- ընդգծել է Պոզները:
Նա նշել է, որ Ազնավուրը ապրել է երկար, գեղեցիկ, հաջողակ կյանքով և սիրել մինչև իր կյանքի վերջին օրը:
«Անշուշտ, ցավալի է, երբ մարդը հեռանում է: Մյուս կողմից՝ երբ մարդը հեռանում է, այդքան երկար տարիներ այսպիսի կյանքից հետո, կարող եք նույնիսկ նախանձել»,- հավելել է Պոզները: