
Կնոջ ենթադրությունն ավելի մեծ ճշգրտություն ունի, քան տղամարդու վստահությունը:
***
Երբ կինը բնավորություն է դրսևորում, նրա մասին ասում են՝ «Դժվար կին է»: Երբ բնավորություն է դրսևորում տղամարդը, ասում են՝ «Լավ տղա է»:
***
Ցանկացած կնոջ սխալում կա տղամարդու մեղքը:
***
Լավ կնոջ ձեռքերը, տղամարդու վզին փաթաթված, փրկարար օղակ է՝ ճակատագրի կողմից երկնքից նետված:
***
Ո՞ւմ է կինն ատում ավելի շատ: Այսպես է երկաթն ասում մագնիսին. «Ամենից շատ ես քեզ ատում եմ նրա համար, որ դու ինձ ձգում ես՝ չունենալով այնքան ուժ, որպեսզի հետևիցդ քաշես»: