Էլյա Հովհաննիսյան. «Ահավոր պայմաններում գտնվող կանայք կան. դա տիեզերքի գաղտնիքն է». asparez.am
Advertisement 1000 x 90

Էլյա Հովհաննիսյան. «Ահավոր պայմաններում գտնվող կանայք կան. դա տիեզերքի գաղտնիքն է». asparez.am

Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Էլյա Հովհաննիսյանը 70 տարի շարունակ ուսումնասիրել է աստղաբանության հետ կապված գիտությունները, որոնք իր համար բացել են տիեզերքի գաղտնիքները: Նա ճակատագրի ծածկագրերը բացահայտող մի շարք աշխատությունների հեղինակ է: Էլյա Հովհաննիսյանի հետ մեր հարցազրույցը նույնպես բացահայտող էր:

Տիկին Հովհաննիսյան, մինչ օրս քանի՞ գիրք եք գրել, և ինչու՞ եք այդքան շատ գրում:

-Արդեն տպագրվել է իմ 11-րդ գիրքը: Իմ գրքերը ոչ թե երկրի գիտությունների մասին են, այլ` տիեզերքի:

Իսկ ի՞նչ է տալիս Ձեր գրքերից և հաշվարկներից օգտվելը:

-Խոսեմ գիտական հաշվարկներիցս, որոնք կատարում եմ՝ հիմնվելով մարդու ծննդյան օրվա, ամսվա, տարվա թվերի ու անուն-ազգանվան տառերին համապատասխանող թվերի վրա և ոչ միայն…

Այսօրվա դրությամբ ահավոր վիճակում (պայմաններում) գտնվող կանայք կան: Այդ վիճակում գտնվող միայն կանայք կան, և դա տիեզերքի գաղտնիքն է: Տիեզերքի կողմից նախատեսված մեծագույն հարց են լուծում հենց կանայք: Իսկ այն կանայք, ովքեր կարծիք չունեն այդ ամենի մասին, չեն կարող իրականացնել այդ ծրագիրը:

Ես իմ 12-րդ գրքի համար ընտրել եմ վերնագիր, թե ինչն է կանանց 90%-ին խանգարողը: Դա հենց գաղտնիքն է, որը կիմանան միայն կանայք, ովքեր կծանոթանան իմ 12-րդ գրքին: Բայց ներկայում միայն գրքի կեսն եմ գրել:

Ընդհանրապես իմ գրած բոլոր գրքերն են վերաբերում կանանց:

Եթե այնուամենայնիվ մարդիկ չօգտվե՞ն Ձեր գրքերից ու հաշվարկներից:

-Մարդիկ չեն կարող պատկերացնել, թե ինչ է իրենց հետ կատարվում և համարում են նորմալ, որ ամսվա մեջ լինում են օրեր, երբ իրենք բռնկվում, բորբոքվում են: Սակայն իմ «Գաղտնիքը գաղտնիքների» գրքից կկարողանան վերցնել, թե որ ամիսը և որ օրը պետք է լինի դա:

Տիկին Հովհաննիսյան, օգտվելով ձեր գիտական հաշվարկներից՝ Դուք կասե՞ք, թե ի՞նչ է սպասվում:

-Ավելի ճիշտ կլինի, որ մարդիկ հասկանան, թե իրենք ինչ վիճակում են ու ինչ է սպասվում իրենց:

Իմ խնդիրը մարդկությունն է: Իսկ հիմա մարդկությունը ահավոր վիճակում է, քանի որ գնում է դեպի կենդանական աշխարհ: Եթե մարդ չի անում այն, ինչ իրենից պահանջվում է, ապա մահից հետո դառնում է կենդանի: Նրանք, ովքեր կատարելագործվում են, բարձրանում են վերև և ոչ միայն մարդիկ, այլև կարող են ավելի շատ կարողություններով օժտված էակներ դառնալ: Իսկ հիմա ամբողջ մեկ ամսվա ընթացքում 1 կամ 2 նորմալ երեխաներ են ծնվում: Մնացածը թվում են նորմալ, բայց հետագայում խելագարվելու են:

Ունե՞ք աշակերտներ, ովքեր Ձեզնից հետո շարունակելու են ձեր գործը:

-Ես 2-3 աշակերտ ունեմ, ովքեր սովորում են, կարդում են: Մենք հանդիպում ենք հարց ու պատասխաններով: Աշակերտներիցս մեկը որդիս է:

Զրուցեց Դիանա Բախշյանը

Ամբողջությամբ՝ asparez.am



Նման նյութեր