Մենք կորցրեցինք լեգենդար արվեստագետի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ ընկերոջը. Օդրի Ազուլ
Advertisement 1000 x 90

Մենք կորցրեցինք լեգենդար արվեստագետի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ ընկերոջը. Օդրի Ազուլ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Մենք խորին վշտով ենք տեղեկացել Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նա ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետ էր , այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ ընկերը: Նրա՝ սերունդների մոտ  հռչակ վայելող ստեղծագործությունները գերազանցել են ժամանակն ու սահմանները:

Մեծահոգի և գործին նվիրված ստեղծագործող, ով հռչակ է ձեռք բերել իր երգերի շնորհիվ, որոնք շարունակելու են ապրել մեզանում դեռ երկար՝ չհաշված նրա խաղը հայտնի ռեժիսորների ֆիլմերում: Եզակի ստեղծագործական գործունեությունից զատ, Շառլ Ազնավուրը նվիրված էր նաև հասարակությանը: Մենք հիշում ենք թե ինչպես է նա մոբիլիզացրել միջազգային ջանքերը 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո:

Նա եղել է Հայաստանի անխոնջ դեսպանը, իսկ 1955 թվականին նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում  Հայաստանի պատվավոր դեսպան և մշտական ներկայացուցիչ: Նա մշտապես եղել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ ընկերը, մեր կազմակերպության մարդասիրական արժեքների պաշտպանը, կարևորել է  մշակութային բազմազանությունն ու երիտասարդների շրջանում կրթությունը»:



Նման նյութեր