
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Օպերային երգիչը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է.
«Լեգե′նդ: Հանգչիր խաղաղությամբ իմ թանկագին Շառլ: Քո գոյությունը մեզ շատ ուրախություն է տվել, և քո հիասքանչ արտիստիզմը երբեք չի կորչի և չի մոռացվի: Թող Աստված օրհնի քո հոգին և պահի: Ցտեսություն, Շառլ»: