Ի պատիվ և ի երախտագիտություն Շառլ Ազնավուրի. auroraprize.com
Advertisement 1000 x 90

Ի պատիվ և ի երախտագիտություն Շառլ Ազնավուրի. auroraprize.com

Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ և բնույթով մարդկայնության և մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին:

Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր և մեր մերձավորների նկատմամբ հավատ: Նա տարածեց այս ամենը՝ իբրև դերասան և երգիչ, իբրև մարդասեր և բարերար: Նա երբեք չի մոռացվի՝ առհավետ մնալով մեր սրտերում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին իսկ օրվանից Ազնավուրը մեր կողքին էր՝ դառնալով «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ. և 2017թ.արարողությունների ամենակարևոր մասնակիցներից մեկը: Ի հիշատակ Ազնավուրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ: Այս  կրթաթոշակները տրվում են ի երախտիք  ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան և փառքի հասավ:

Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու  UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, և մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը և շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ:

Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան, Ռուբեն Վարդանյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմանդիրներ

Նկարում՝ Ազնավուրը հայտարարում է 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը,  2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն, Երևան, Հայաստան

auroraprize.com