Մենք Սինգապուրին կանցնենք. հարցազրույց IT Միության կազմակերպությունների տնօրեն Կարեն Վարդանյանի հետ. dlmn.info
Advertisement 1000 x 90

Մենք Սինգապուրին կանցնենք. հարցազրույց IT Միության կազմակերպությունների տնօրեն Կարեն Վարդանյանի հետ. dlmn.info

– Դուք հաճախ եք խոսում Հայաստանում IT ոլորտում կադրերի պակասից: Ինչպիսի՞ն է պատկերը: Լուծվու՞մ է արդյոք կադրային խնդիրը:

– Մենք դեֆիցիտի երեք տեսակ ունենք: Առաջինը` ներքին շուկայում աշխատակիցների ամենօրյա պակասն է: Բանն այն է, որ ամեն տարի IT բնագավառում առաջանում են 2 000 նոր հաստիք, որից 300-400-ը այդպես էլ մնում են ազատ: Անընդհատ կադրերի պակաս կա, որը պայմանավորված է արդյունաբերության աճով, որի հետևից չեն հասցնում կրթական հաստատությունները: Համալսարանները պարզապես չեն տալիս պատրաստված մասնագետների անհարժեշտ քանակ: Հայաստանի գրեթե բոլոր հաջողակ IT ընկերությունները ունեն սեփական թրեյնինգ-կենտրոնները, որի հիմքի վրա էլ «ստեղծվում են» հետագա աշխատակիցներին: Համալսարանները IT ոլորտում տալիս են շուրջ 1 700 շրջանավարտներ, որոնցից միայն 300-ն են միանգամից աշխատում: Մյուսներին, աշխատաշուկա մտնելու համար, անհրաժեշտ է ևս մեկ տարի սովորել: Ստացվում է, որ ընկերությունները ստիպված են լինում ավելորդ ջանքեր գործադրել:

Դեֆիցիտի երկրորդ տեսակը միջազգային ընկերությունների կողմից մեր կադրերի պահանջարկն է: Աշխարհում IT մասնագետների ընդհանուր դեֆիցիտի պայմաններում` շատ արտասահմանյան ընկերություններ արդեն ծանոթ են մեր հաջողած մենեջերներից մի քանիսի հետ, նրանց առաջարկում են իրենց ընկերությունների մասնաճյուղերը բացել Հայաստանում` 300-500 աշխատատեղով: Եվ մերժում են ստանում, քանի որ մեզ մոտ անգամ մեր ընկերություններում կադրերը չեն բավականացնում: Այսպես մենք կորցնում ենք շուրջ 2 000 աշխատատեղ: Դրանք այդպիսի` թեթև աշխատատեղեր են:

Բայց կա ավելի դժվար աշխատանք, որը մեր նշանառության տակ ենք վերցրել: Խոսքը IT մասնագետների ընդհանուր դեֆիցիտն է ամբողջ աշխարհում` այդ թվում էլեկտրոնիկան, ծրագրավորումը, ընդհանուր ինժեներիան և այլն: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կադրային դեֆիցիտը այսօր ամբողջ աշխարհում կազմում է 2 մլն. մարդ: Կադրերի պակասը այս բագավառի պատուհասն է: Պահանջարկի և համալսարանների առաջարկած կադրերի միջև տարբերությունը մեծ է: 2018թ-ին դեֆիցիտը կկազմի շուրջ 3 մլն., իսկ 2020 այս թիվն էլ կփոխարինվի: Մեր հայեցակարգը, բացի մնացյալը, ուղղված է մարդկանց աշխարհայացքի, մենթալիտետի փոփոխությանը: Մարդկանց մոտ դեֆորմացված մտածողություն է, ոչ միայն մեզ մոտ` ողջ աշխարհում: Դպրոցն ավարտելուց հետո շատերը ստանում են «անօգուտ» մասնագիտական կրթություն, իսկ հետո չեն կարողանում աշխատանք գտնել աշխատաշուկայի ծանրաբեռնվածության պատճառով: Այսօր իրավաբանները, տնտեսագետները և բիզնես ադմինիստրատորները լիքն են, նրանք ոչ ոքի պետք չեն: Այն ժամանակ, երբ իրական դեֆիցիտ կա մեր բնագավառում, և հիմա ողջ աշխարհում մրցություն է սկսելու կադրային վակումը լցնելու համար: Դրան մասնակցում են և թայվանցիները և սինգապուրցիները և հնդիկները և հենց ամերիկացիները: Մենք էլ ենք ուզում մասնակցել:

Աշխատանքի շուկայում միլիոնավոր ազատ հաստիքներ կան, և դա տարբեր պրոֆիլի մասնագետների պահանջարկ է: Մի տեղ պետք է հեշտ գործողություններ կատարել, գրել կոդ, օրինակ, իսկ ինչ-որ տեղ ավելի լուրջ հարցեր լուծել: Եվ քանի որ մենք քիչ ենք, ապա կենտրոնացել ենք դժվարի վրա` համալիր ինժեներիայի, որտեղ կադրերը ավելի թանկ են գնահատվում և մի քանի անգամ ավելի թանկ արժեն: Այդ պատճառով մենք որոշեցինք գնալ դպրոցներում ինժեներային լաբորատորիաներ բացելու ճանապարհով և ինձ թվում է` դա ճիշտ որոշում է: Իհարկե կան նաև այլ խնդիրներ, որոնք պետք է լուծել, բայց մենք բավական ամբիցիոզ նպատակ ենք դրել: Բայց, կարծում եմ, աշխարհին մենք հենց այդ իամստով ենք հետաքրքիր լինելու` Why Armenia հարցի պատասխանի կոնտեկստում:

Հուսով եմ, որ 2019թ-ին մեր երկիրը աշխարհում միակը կլինի, որտեղ ինժեներային լաբորատորիաները ներդրված կլինեն ողջ կրթական համակարգում: Ես մեծ հույսեր ունեմ այդ առումով: Դա, կարելի է ասել, իմ կյանքի նպատակն է:

Այնպես որ` 2019թ-ի Միջազգային Կոնգրեսի հիմնական լեյտմոտիվը կլինի մեր յուրահատուկ փորձը, որը աշխարհում բոլորին և որը նրանք կցանկանային փոխառել մեզնից:

– Երևանը տուժում է…

– Երևանը կարող է ինքը իր մասին հոգ տանել, իսկ մենք կենտրոնացած ենք շրջանների վրա: Մեր առաջնային խնդիրներից մեկը մեր բնագավառում մասնագիտանալ ցանկացող շրջանների դպրոցների շրջանավարտներին աշխատանքով ապահովելն է: Այսօր արդեն ունենք շրջաններում IT ընկերություններում աշխատող շրջանավարտներ:

Որպեսզի սահմանափակենք շրջաններից Երևան եկող շրջանավարտների հոսքը, մենք նախատեսում ենք ստեղծել «Առցանց համալսարան», որտեղ երիտասարդները կարող են կրթություն ստանալ` չլքելով հարազատ կողմերը: Երիտասարդ և տաղանդավոր երիտասարդները չպետք է իզուր ժամանակ վատնեն: Ամենանորարարական արտադրանքներն ստեղծվում են երիտասարդ տարիքում, երբ մարդը դեռևս ունակ է ոչ ստանդարտ մտածողության:

Պրն. Վարդանյան, հարցը մի քիչ թեմայից դուրս է, բայց ամեն դեպքում` դուք ինչպես կգնահատեք ձեր անցած ճանապարհը, որպես Հայաստանի IT ընկերությունների միության նախագահ:

Ես կանգնած եմ եղել այս ամենի հիմքերի մոտ, բայց Միության տնօրեն միայն վերջին 10 տարիներին եմ: Իմ կարծիքով` մեր Միությունը երկրում միակ հաջողվա միությունն է: Այսօր Միությունը շուրջ 80 հիմնարկներից է բաղկացած: Տաս տարիների ընթացքում մենք հանդիպել ենք միավորման տարբեր մոտիվների: Եթե առաջ հիմնականում բիզնես-հետաքրքրություններ էր պատճառը, ապա այսօր պատկերը լրիվ այլ է` հիմա մարդկանց հետաքրքրում է կրթության հարցը, ազգային անվտանգությունը, արժանապատվությունը, երկրի` բարձր տեխնոլոգիական տերություն դառնալը: Թեև, տերություն` մի քիչ շատ է ասված, թերևս երկիր, որը կարող է իր կայուն տեղն զբաղեցնել բարձր տեխնոլոգիաների աշխարհում:

Ես հույս ունեմ, որ մեր օրինակը կոգեշնչի նաև այլ ոլորտների ներկայացուցիչներին: Եվ այդպիսի տենդենց արդեն կա: Նրանց համար, ովքեր կգնան մեր ճանապարհով արդեն հեշտ կլինի, որովհետև ճանապարհն արդեն անանցանելի չէ: Ես մտածում եմ, որ մեր երկրի համար դա միակ հնարավոր ճանապարհն է: Միավորումն անհրաժեշտ է բոլոր մակարդակներով` կոնդամինիմումներ, պրոֆմիություններ: Միայն այդպես մենք կարող ենք նորմալ երկիր դառնալ, մնացյալը հիմարություններ և քաղաքական շահարկումներ են:

Ես չեմ համարում, որ մեր կառույցը շատ բանի է հասել, մենք մեր ճանապարհի սկզբին ենք միայն, նոր-նոր սկսում ենք ինչ-որ բան հասկանալ: Որպեսզի մենք կարողանանք արդյունավետ ազդել պետության վրա, պետք է շարունակել մեր գործը և անհրաժեշտ են որակյալ փոփոխություններ: Եվ միայն այն պատճառով, որ մենք դեռ չենք հասել պետության հետ կարգավորված համագործակցության մակարդակին:

Պրն. Վարդանյան, կեսկատակ հարց` մենք ի վերջո կհասնե՞նք Սինգապուրին:

Կարծում եմ` մենք նրան կանցնենք: Խնդիրը միայն հասարակության միավորման մեջ է, ինչը մենք արդեն քննարկեցինք: Այտեղ դա ստացվել է: Մեզ մնում է դեռևս սովորել նրանցից, քանի որ նրանք հասել են բարձունքների ` խոխառելով ուրիշների փորձը և վերլուծելով իրենց թույլ կողմերը: Օրինակ` Սինգապոււրում ընդհանրապես զարգացած չէր գործարարությունը: Ինչ էին անում սինգապուրցիները` նրանք հոնկոնգցի ուսանողների համար այնպիսի պայմաններ էին ստեղծում, որ նրանք գա Սինգապուր, սովորեն և հիմնեն իրենց բիզնես:

Այս ֆորմուլան իրականում շատ պարզ է: Ռազմավարության մեջ պետք է գտնել և աշխատել թույլ կողմերի վրա: Տակտիկան պետք է կառուցել հետադարձ լոգիկայով, այսինքն`գտնել ուժեղ կողմերը և հենվել դրանց վրա: Ռազմավարությունը պետք է գործի նրա վրա ինչ մենք չունենք, տակտիկան` ամրապնդի այն ինչ ունենք: Օրինակ` առողջությունը ռազմավարական օղակ է: Եթե չկա առողջություն, չկա աշխատանք, ընտանեկան կյանք և այլն: Նշանակում է դրա վրա պետք է աշխատել: Դրանում կարող է օգնել սպորտը: Եվ այստեղ տակտիկայի տեսնակյունից պետք է ընտրել այն սպորտը, որում դու ուժեղ ես:

Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, պրն. Վարդանյան:

Պատրաստեց Անահիտ Բալասանյանը

Հունվար 6, 2016

Ամբողջը՝ dlmn.info



Նման նյութեր