
Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրային հեռուստատեսության պարտականությունները երևի ժամանակավորապես կատարում են «Արմենիա», «Շանթ» հեռուստաընկերությունները։ Նույնիսկ` «Արմնյուզը»։
Հնարավո՞ր է աշխատանքից ազատված նախարարների ու մարզպետների ցանկում Հանրայինի ղեկավարներն էլ կային, ուղղակի չենք լսել։ Որովհետև Հանրայինի եթերում Արթուր Գրիգորյանն է խոսում։ Կարծես՝ վարչապետը կրկին ՀՀԿ-ից լինի։
Փաստորեն Հայաստանից դուրս ու Հայաստանի ամբողջ տարածքում այն մթնոլորտում չեն, ինչ կա Ազգային ժողովում այս պահին։
Հանրայինի անհաղորդությունից կարելի է ենթադրել, որ Լեոնիդ Իլյիչը նոր է հրաժեշտ տվել կյանքին։
Այսպիսի հեղափոխական կամ հակահեղափոխական իրավիճակ»։
https://www.facebook.com/arayik.manukyan.5/posts/2056586584398616