Ռիվալդո. Բարսելոնայի համար վնասակար է Մեսսիից ունեցած կախվածությունը
Advertisement 1000 x 90

Ռիվալդո. Բարսելոնայի համար վնասակար է Մեսսիից ունեցած կախվածությունը

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը պետք է թիմի առաջատար Լիոնել Մեսսիին փոխարինող փնտրի.

«Վնասակար է այդքան մեծ կախվածություն ունենալ Մեսսիի գոլերից և փոխանցումներից: Մեսսին հավերժ չի խաղալու: Աստիճանաբար նրա խաղամակարդակն իջնելու է, ուստի պետք է մեկը, ով կկարողանա Մեսսիից հետո ամեն ինչ իր ձեռքում պահել:

«Բարսելոնայում» կան ֆուտբոլիստներ, ովքեր ընդունակ են փոխել խաղի ընթացքը, բայց նրանք դա չեն անում: Դա անհանգստանալու առիթ է:

Հազվադեպ կարելի է ականատես լինել այնպիսի իրավիճակի, ինչպիսին այժմ է՝ Իսպանիայի առաջնության 3 հանդիպում անընդմեջ «Բարսելոնան» խնդիրներ է ունենում»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերել է «A Bola»-ն:

armsport.am