
Հայաստանի գավաթի խաղարկության՝ հոկտեմբերի 3-ին և 4-ին կայանալիք հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության՝ հոկտեմբերի 3-ին կայանալիք, հետաձգված «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը կսկսվեն լռության րոպեով:
Նման որոշում կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգիչ, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի: