
«Արտահերթ ընտրությունները լինելու են դեկտեմբերին»,- խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, այնուհետև ցուցարարների ներկայությամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի աղբյուրների հավաստմամբ, սակայն, բանակցություններին ներկա բոլոր քաղաքական ուժերը մնացել են իրենց դիրքորոշումներին: Որևէ մեկը չի համաձայնել Փաշինյանի առաջարկած պայմաններին։