
Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչինչ հետ չի գալիս: Ամեն բան անցնում է անվերադարձ: Այն, ինչ երբեմն գալիս է, սոսկ կեղևն է, ոչ թե ոգին: Երեկվա համար ծնվածը վաղվա մեջ տեղ չունի: Դրա համար էլ երբ դու տեսնես նրան, իմացիր, դա այլևս նա չէ, ում տեսել ես երեկ, այլ նա է, ում տեսնում ես հիմա` երեկվա հայացքով: Մի մեղադրիր ձյուներին իրենց հալոցքի համար: Մի մեղադրիր ստվերներին, որ տեղաշարժվեցին: Մի մեղադրիր խոտերին, որ դեղնեցին: Եվ մի մեղադրիր մարդուն, որն իր նմանությամբ է, բայց նույնաբովանդակ չէ»:
https://www.facebook.com/hovik.charkhchyan/posts/1937907362911253