Խոսքը մակետի մասին է. Մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել Զորաց քարերին վերագրվող լուսանկարի վերաբերյալ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոսքը մակետի մասին է. Մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել Զորաց քարերին վերագրվող լուսանկարի վերաբերյալ

Սոցիալական ցանցերում տարածվող լուսանկարը, որը վերագրվում է Զորաց քարեր պատմամշակութային տարածքին ու որում կռունկի միջոցով քարերից մեկն է տեղափոխվում,  որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ: Այս մասին նշված է ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքի էջում:

«Սոցիալական ցանցում տարածված նկարն արվել է 2011 թվականին, երբ Զորաց քարեր պատմամշակութային արգելոցից 400-500 մետր հեռավորության վրա ստեղծվում էր հնավայրի՝ չափերով ավելի փոքր մակետը (կրկնօրինակը): Այսինքն, ներկայացված նկարը որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ: Անզեն աչքով տեսանելի է, որ այդ քարերը բնօրինակը չեն. դրանք կտրվել են, քարերի վրա բացվել են անցքեր, որպեսզի բնօրինակին նման լինեն»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: