
Կանադացի հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը հանդես կգա հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք խոշոր համերգային ծրագրում: Համերգը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:
Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը նշեց, որ, ինչպես արդեն հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ծրագրում հանդես կգան նաև այլ հայտնի աստղեր` Զազը, Անժելիկա Կիժոն և Մելոդի Գարդոն:
Ժակը հավելեց, որ դեռ ստույգ չի կարող ասել, թե նրանցից յուրաքանչյուրը քանի համարով ելույթ կունենա և ինչ ստեղծագործություններ կներկայացնի: