Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:
Փայլանն իր գրառման մեջ հիշել է շանսոնյեի տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկը, որի ժամանակ Ազնավուրը նշել էր. «Եթե մեր ժողովուրդների միջև այդ բաժանումը տեղի ունեցած չլիներ, ապա ես հիմա կարող էի լինել Թուրքիայի՝ աշխարհի ամենաճանաչված երգիչը»:
Փայլանն, անդրադառնալով Շառլ Ազնավուրի խոսքին, գրել է. «Նա մահացավ որպես ամենահայտնի ֆրանսիացի երգիչ»։
Շառլ Ազնավուրի մահվան օրը կատարած գրառմամբ Փայլանը նշել էր. «Ազնավուրը Արևմտյան Հայաստանից «պոկված» հարյուր հազարավոր հայ ընտանիքներից մեկի զավակն էր և մասնիկը պարբերաբար թուրքական իշխանությունների վիրավորանքներին ենթարկվող հայկական սփյուռքի»:
#CharlesAznavour ‘u kaybettik.
Ailesi, Anadolu’dan koparılmış vatandaşlarımızdı.
Bugün Saray’dan bir kez daha tahkir edilen Ermeni Diasporasının bilinen değeriydi.
Ruhu şad olsun..
pic.twitter.com/T7o5ifGhfZ— Garo Paylan (@GaroPaylan) October 1, 2018