Հրազդանի արտահերթ ընտրությունները պետք է հետաձգվեն, կամ գրանցվի իմ թեկնածությունը
Advertisement 1000 x 90

Հրազդանի արտահերթ ընտրությունները պետք է հետաձգվեն, կամ գրանցվի իմ թեկնածությունը

Հայտարարություն

Հրազդանի համայնքապետի արտահերթ ընտրությունները, չեն կարող լինել լեգիտիմ, կայացած։ Քանի որ խախտվել է իմ ընտրվելու Սահմանադրական իրավունքն, միտումնավոր խոչընդոտվել է իմ թեկնածու առաջադվելու և գրանցվելու պրոցեսն: Վերընշված փաստերի կապակցությամբ 01.10.2018թ. սկսվել է քննություն: Չնայած խոչընդոտներին, օրինական պայքարի շնորհիվ, ինձ հաջողվել էր առաջադրվել Հրազդանի քաղաքապետի թեկնածու, սակայն ՏԸՀ 48 ժամ հետո, չի գրանցել իմ թեկնածությունը, իմ հանդեպ թույլ տրված օրինախախտումների պատճառահետևանքային կապի արդյունքում առաջացած խնդիրների հետևանքով…

Արձանագրված հայտնի փաստեր:

  1. Փաստ է, որ Հրազդանի անձնագրային բաժնի պետն միտումնավոր, հետագայում գուցե ապացուցվի, որ նաև` անօրինական հրահանգով, հրաժարվել է ինձ տրամադրել համապատասխան տեղեկանքն, որ ես չկարողանամ, որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու մասնակցել ընտրությանը:
  2. Փաստ է, որ ես պարոն` Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ոստիկանապետին, ԱՎՎ պետին բողոքելուց հետո, իրենց միջամտելուց հետո միայն` նոր ինձ տրամադրվել է օրենքով ինձ հասանելի, համապատասխան տեղեկանքն:
  3. Փաստ է, որ ես առաջադրվել եմ Հրազդանի քաղաքապետի թեկնածու:
  4. Փաստ է, որ հնարավոր է իմ մասնակցության դեպքում չի բացառվում, որ ես ընտրվեմ Հրազդանի քաղաքապետ, կամ քվեարկության` այլ արդյունքներ գրանցվեն…
  5. Ակնհայտ փաստ է, որ կոպտորեն խատվել է իմ ընտրվելու Սահմանադրական իրավունքն և նաև` Սահմանադրությամբ արգելվում է խտրականությունը: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ և օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, այլ ոչ թե հակառակն: . Հրազդանի արտահերթ ընտրությունները պետք է հետաձգվեն, կամ գրանցվի իմ առաջադրված թեկնածությունը: . Վստահ եմ, որ միջազգային կառույցներն շուտով կդատապարտեն վերընշված օրինախախտումները և, որ որպես Հրազդանի քաղաքապետի առաջադրված թեկնածու, առանց իմ մասնակցության` Հրազդանի քաղաքապետի ընտրությունները չեն կարող համարվել կայացած, վերջնական արդյունքները` լիգիտիմ:

Հարգանքով, Հրազդանի քաղաքապետի առաջադրված թեկնածու Գագիկ Շիրինի Աթասյան



Նման նյութեր