Երևանում՝ Հանրապետական ծննդատանը, հերթական եռյակն է ծնվել՝ 1 տղա, 2 աղջիկ. երիտասարդ ամուսինները խնդրանքով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում՝ Հանրապետական ծննդատանը, հերթական եռյակն է ծնվել՝ 1 տղա, 2 աղջիկ. երիտասարդ ամուսինները խնդրանքով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին. shamshyan.com

Հոկտեմբերի 3-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը հերթական անգամ եռյակ է ծնվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մայրը՝ 27-ամյա Լիլիթ Սիմոնյանն ու հայրը՝ 32-ամյա Գոռ Կարապետյանը, առաջին հերթին իրենց շնորհակալությունն են հայտնում նշված ծննդատան բուժանձնակազմին, ովքեր 2 շաբաթից ավելի իրենց հոգատարության տակ են առել Լիլիթին:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «3 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք և 3 տարի հետո եռյակ ունեցանք՝ 1 տղա, 2 աղջիկ: Այս 2 շաբաթվա ընթացքում նշված ծննդատան բուժանձնակազմը մեծ հոգատարություն ու աջակցություն ցուցաբերեց մեզ: Ճիշտն ասած՝ կողքից նայում էինք, նման վերաբերմունք ցուցաբերում էին նաև բոլոր հղիների նկատմամբ: Աստծո կամքով և բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երեխաներն առողջ են ծնվել: Թող Աստծո խաչը պահապան լինի ոչ միայն մեր բալիկներին, այլ աշխարհի բոլոր երեխաներին: Հիվանդանոցի մոտ հավաքված Գոռի և Լիլիթի բարեկամներն ու ընկերները խնդրանքով դիմում են կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով. «Եռյակի հայրն ու մայրը բնակվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 սենյականոց բնակարանում: Նրանց խնդրանքն է, որպեսզի կառավարությունը աջակցի՝ հիպոտեկով տուն վերցնեն: Նրանք ոչինչ չեն ուզում, միայն այդ հարցով կառավարությունը ընդառաջի և սատար կանգնի: Ու մենք գիտենք, որ վարչապետը հաստատ մի բան կանի»:

Իսկ հետո կատակելով՝ասում էին. «Եթե բնակարանի հարցով կառավարությունը օգնության ձեռք մեկնի, չի բացառվում հերթական եռյակը ընտանիքում ծնվի»:

shamshyan.com