Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Իսկ սենց սցենարի մասին մտածե՞լ եք. Փաշինյանի կառավարությունը հրաժարական է տալիս, ԱԺ երեք խմբակցությունները պնդում են, որ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը ու իր երկու փոխվարչապետները քրեորեն պատժելի արարքներ են կատարել ու, որ դատախազությունը պիտի քրեական գործ հարուցի: Դատախազությունը չի հարուցում:
ԱԺ-ն անվստահություն է հայտնում գլխավոր դատախազին ու ընտրում նոր դատախազ: Նոր դատախազն էլ որոշում է կալանավորել օրինախախտ վարչապետի պաշտոնակատարին ու երկու փոխվարչապետներին:
«Հեղափոխական» կոոպերատիվը ամբոխին լցնում է փողոցները ու զանգվածային անկարգություններ հրահրում: Ազատության մեջ է մնում միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ստանձնում է վարչապետի լիազորությունները ու հրահանգում է ուժային կառույցներին վերականգնել սահմանադրական կարգը:
Հ.Գ. Եթե չարաբաստիկ օրենքը ընդունվի, ես չեմ տեսնում՝ ոնց ա հնարավոր ԱԺ-ն ցրել առանց ԱԺ-ին որոշում պարտադրելու, իսկ Փաշինյանի կողմից ԱԺ-ին որոշում պարտադրելը պիտի պատժվի 301.1 հոդվածով (15 տարի)»:
https://www.facebook.com/adanielian/posts/10160869346685501







