Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 2-ին հրավիրած հանրահավաքին մասնակցել է 50 հազարից ավել մարդ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
«Հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ: Մասնակցել է մոտավորապես 50 հազար ու դրանից ավել մարդ»,- ասաց նա:
Վալերի Օսիպյանն ասաց, որ այդ օրը հանրահավաքի մասնակիցները եղել են Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում, նաև Ազգային ժողովի այգում՝ այն բանից հետո, երբ բացվել են դարպասները: