
Ֆուտբոլի Ադրբեջանի երիտասարդական հավաքականի և պորտուգալական «Էշտորիլայի» հարձակվող Ռենատ Դադաշովը դարձել է իր հայրենակիցների «աչքի փուշը»:
Դադաշովը Instagram-ում «լայքել է» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որը հրապարակել է ռեփ երգիչ Լևոն: Ինչպես հայտնի է Դադաշովը Լևոյի ընկերն է:
Բարձացված աղմուկից հետո Դադաշովը «անլայք է» արել լուսանկարը: Դադաշովը, «Azerisport»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ պատահաբար է «լաքյել» Փաշինյանի լուսանկարը, որի համար զղջում է: