Բրիտանացի երկրպագուները Գեղարդ Մուսասիի մենամարտի փոխարեն դիտել են խոզուկ Պեպային. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրիտանացի երկրպագուները Գեղարդ Մուսասիի մենամարտի փոխարեն դիտել են խոզուկ Պեպային. armeniasputnik.am

Խառը մենամարտերի հոլանդահայ մարզիկ Գեղարդ Մուսասին Սան Խոսեում Bellator մրցաշարի շրջանակում նոկաուտ է արել կանադացի Ռորի Մաքդոնալդին։

Bellator մրցաշարում Գեղարդ Մուսասիի և Ռորի Մաքդոնալդի գլխավոր մենամարտի փոխարեն Մեծ Բրիտանիայի երկրպագուները ստիպված են եղել դիտել խոզուկ Պեպայի մասին մուլտֆիլմը։ Այս մասին հայտնում է Sportbox-ը։

Մրցաշարը հեռարձակվել է Channel 5 հեռուստաընկերության եթերում, բայց երեկոյի գլխավոր մենամարտը հեռուստադիտողները չեն տեսել ուղիղ հեռարձակմամբ։ Գեղարդ Մուսասիի և Ռորի Մաքդոնալդի մենամարտից առաջ ուղիղ եթերն ընդհատել են և ցուցադրել խոզուկ Պեպայի մասին մուլտֆիլմը։

Պատճառը բրիտանական օրենսդրությունն է, որն արգելում է 15+ բովանդակության հեռարձակումը հանգստյան օրերին առավոտյան ժամը վեցից։ Բրիտանացի հեռուստադիտողները, բնականաբար, դժգոհ են մնացել։

«Արթնացա, որ Bellator նայեմ, բայց խոզուկ Պեպա էին միացրել։ Թեև լավ սերիա էր (Ջորջը և Պեպան խաղում են խաղահրապարակում)», — Twitter-ում գրել է հեռուստադիտողներից մեկը։

Կազմակերպության ղեկավարը ներողություն է խնդրել այդ միջադեպի համար։

«Մենք շատ վատ ենք զգում։ Կարծում էինք, որ կհասցնենք երեք ժամում ցույց տալ գլխավոր մենամարտերը, բայց չտեղավորվեցինք ժամանակի մեջ։ Հետևանքը եղավ այն, ինչ եղավ. հեռուստաընկերությունը ստիպված էր մանկական ծրագիր հեռարձակել։ Սկզբում մենք մտածում էինք, որ տեխնիկական խափանում է, բայց դա ընդամենը կապված էր օրենսդրության հետ», — հայտարարել է Bellator-ի նախագահ Սքոտ Կոկերը։

Նա խոստացել է երկրպագուներին, որ ավելի մանրակրկիտ ձևով կմոտենան միջոցառումների ժամերին։

Հիշեցնենք, որ երեկոյի գլխավոր մենամարտում Մուսասին նոկաուտ է արել Մաքդոնալդին։

armeniasputnik.am