Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին հանդիպումներ ունի Ազգերի լիգայի խաղարկությունում:
Մեր ընտրանին հոկտեմբերի 13-ին մրցելու է Ջիբրալթարի հետ, իսկ հոկտեմբերի 16-ին Մակեդոնիայի հավաքականի հետ:
Մեր ազգային հավաքականը դեռևս գլխավոր մարզիչ չունի, սակայն հայտնի է դարձել առաջին ֆուտբոլիստը, ով հրավիրվել է հավաքական:
Ինչպես հայտնում է բելգիական «Էյպենի» պաշտոնական կայքը, Հայաստանի ընտրանի է հրավիրվել կիսապաշտպան Իվան Յագանը:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ նոր մարզչի անունը դեռևս հայտնի չէ: