Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճիշտն ասած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է մի փոքր քննադատեմ:
Խնդիրն այն է, որ կառավարության նիստերի ժամանակ կառավարության անդամների հետ փոխհարաբերվելիս պարոն վարչապետը երբեմն շրջանցում է կոռեկտության սահմանները: Օրինակ՝ այսօր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի տեսակետը վարչապետի կողմից պիտակվեց որպես աբսուրդ:
Խնդիրն այն չէ, որ կառավարության ղեկավարը չպետք է իր ենթակաների նկատմամբ խստապահանջ լինի ու երբեմն էլ սաստի, եթե վերջիններս թերանում են այս կամ այն պարտականությունը կատարելիս:
Խնդիրն ավելի շատ իրավիճակի մեջ է: Սփյուռքի նախարարը խելացի, բանիմաց ու իր ոլորտի խնդիրները հասկացող մարդ է: Բայց, չգիտես ինչու, նրա նկատմամբ որոշակի շրջանակների կողմից ինչ-որ քաղքենի վերաբերմունք է ձևավորվել ու այդ անարդար վերաբերմունքը հիմնավորվում է նախարարի երիտասարդ լինելու հանգամանքով: Պարոն Հայրապետյանին պարբերաբար հեգնում են ու ծաղրում:
Իսկ հիմա, երբ անձամբ վարչապետն է նախարարի տեսակետն աբսուրդային դիտարկում, վստահաբար էլ ավելի է թուլացնում նախարարի դիրքերը՝ կանաչ լույս վառելով անհիմն քննադատների, հակահեղափոխականների ու քաղքենիների համար: Այսպիսի արտառոց քաղաքական իրավիճակում չի կարելի թուլացնել զինակիցներին: Հատկապես, երբ նրա տեսակետն ամենևին էլ աբսուրդային չէր, ավելին՝ ես համաձայն եմ պարոն Հայրապետյանի հետ:
Պարոն վարչապետ, հանրության մեջ ձևավորվել է այնպիսի մի անհիմն տեսակետ, թե Փաշինյանը թիմ չունի, կամ ինքը հզոր առաջնորդ է, իսկ թիմը՝ թույլ: Իհարկե մենք գիտենք, որ դա այդպես չէ ու թիմը չափազանց ուժեղ է ու ազդեցիկ: Թույլ մի տվեք, որ այդ անհիմն տեսակետն էլ ավելի խորանա, ընդհակառակը՝ զինակիցներին վեր բարձրացրեք, հրապարակային օգնեք ու հօգուտ նրանց երբեմն էլ սխալվեք:
Ի դեպ վերևում շեշտադրված թեզը շահարկում են նաև Ձեր քաղաքական հակառակորդները՝ փորձելով մոլորեցնել ժողովրդին:
Ձեր զինակից՝ Կարպիս Փաշոյան»:
Ճիշտն ասած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է մի փոքր քննադատեմ: Խնդիրն այն է, որ կառավարության նիստերի ժամանակ…
Gepostet von Կարպիս Փաշոյան am Donnerstag, 4. Oktober 2018