
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն «Ծառուկյանն է արել հեղափոխությունը»
Ծառուկյանի հարցազրույցը, մեղմ ասած, եթեր գնալու բան չէր, եթե մի քիչ մետաֆորի լեզվով ասենք՝ Ծառուկյանը դաշտում Էդմոն Մարուքյան դառնալու լուրջ հայտ ներկայացրեց. էն, որ չգիտես՝ ինքն էսօր ինչ ա ասում ու վաղը հատկապես ինչ ա ասելու, բայց ի տարբերություն Էդմոնի, Ծառուկյանի «քարը ծանր ա»: Մարդը մի քանի անգամ իրար հակասող բաներ ասեց ու դրան գումարած էն պարզ իրողությունը, որ իրանք փաստացի կողմ քվեարկեցին ՀՀԿ օրինագծին, բայց մարդը «քֆուր ֆռցրեց» իրանց հետ բերողի վրա:
Էսքանը քիչ էր մի հատ էլ ասեց, որ «հեղափոխությունն» ինքն ա արել ու մի հատ էլ թվաբանության մեջ մտավ:
Հիմա, եթե Ծառուկյանի էս հարցազրույցը կապիտուլյացիա էր, ուրեմն՝ հաստատ ինքը պետք ա իմանա, որ էս իրան չի ներվելու ու արտահերթից հետո իրա հետ ծանր հաշվեհարդար են տեսնելու: Եթե էս հարցազրույցը բլեֆ էր օլլ ինն-ից առաջ, ուրեմն շատ վատ բլեֆ էր ու ոչ մեկ դրան չի հավատում, արդեն անգամ են 150 դրամով 120 դրամանոց խաղող ծախած գյուղացիք»:
https://www.facebook.com/samsonyan.narek/posts/2052225771507237