Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասեմ՝ իմանաք. մինչ օրս հայտնի չէ, թե ինչքան գործազուրկ կա Հայաստանում: Արդեն մոտ 100 օր է անցել երկրորդ եռամսյակի ավարտից, իսկ մեզ հայտնի չէ կարևորագույն մակրոտնտեսական ցուցանիշը:
Կարծում եմ՝ ձեզ նաև հետաքրքիր կլինի իմանալ, որ այս կառավարության կողմից գրված մյուս տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել պետական պարտքը: Հիշում եք, չէ՞, ինչ ցնծությամբ իշխանական քարոզիչները մեզ հայտնեցին, որ արտաքին պարտքը նվազում է, երբ ՀՀ-ն՝ դեռ Սերժի ժամանակ պլանավորված պարտքի մարում իրականացրեց: Բայց հանկարծ չշշկռեք՝ մարումը Փաշինյանի շնորհքն էր, իսկ պարտքի ավելացումը Սերժինը կլինի:
Իսկ հիշո՞ւմ եք 100-օրյակի հանրահավաքի ժամանակ ոնց էր Փաշինյանը գլուխ գովում տնտեսական ցուցանիշներով, որոնցից ինքն էլ գլուխ չէր հանում: Շատ տարօրինակ ա, որ փայլուն ցուցանիշներ ունենալով հանդերձ, մյուս տարվա բյուջեում նվազելու են, Սերժի օրոք կանխատեսված, ՀՆԱ-ի աճի ցուցանիշները: Երևի նենց ա անում, որ շատ ճոխ չլնի, հանկարծ չդիմանանք: Համեստի մեջ ա Փաշինյանը գործում: Մենակ խոստումներ տալուց է անհամեստ, օրինակ, թոշակներ ավելացնելը խոստանալիս, մինչդեռ փաստացի այդ հոդվածով ավելացում չի նախատեսում բյուջեով: Բյուջեն խոստանում էր ավելացնել 30%-ով, բայց փաստացի տաս տոկոս են նախատեսել, այն էլ կես միլիարդ դոլարանոց դեֆիցիտով:
Չեմ հասկանում խի՞ օլիգարխներին թափ չի տալիս էս մարդը: Ասֆալտին կարում ա փռի, թափ չի կարո՞ւմ տա… բա էդ Սաշիկի 50%-ը, ստվերը, կոռուպցիան… էդ սաղ ի՞նչ եղավ:
Հ.Գ. Մի քանի գյուղ գիտեմ որտեղ պոմիդորը արդեն օժիտ են տալիս»:
Ասեմ իմանաք. մինչ օրս հայտնի չէ, թե ինչքան գործազուրկ կա Հայաստանում: Արդեն մոտ 100 օր է անցել երկրորդ եռամսյակի…
Gepostet von Artur Danielian am Donnerstag, 4. Oktober 2018