
Մեր այսօրվա թարմ ուղեղը՝ Սամվել Գրիգորյանը, տարիներ շարունակ զբաղվում է հիմնադրամների կառավարմամբ, ռիսկերի ապահովագրությամբ ու ֆինանսատնտեսական բնույթի այլ գործերով: Մեծ ընկերության ցանկացած հաջողակ ղեկավարի պես օժտված է ծրագրային մտածողությամբ. այսինքն՝ հստակ, չափելի ու ժամանակի մեջ գնահատելի կատեգորիաներով մտածելու ունակությամբ, ուստի վերջին տարիների կառավարությունների բոլոր ծրագրերին վերաբերում է մեծ վերապահումով: Սամվել Գրիգորյանն առաջարկում է կառավարության ծրագիր գրելու այլընտրանքային մեթոդաբանություն, որն էականորեն կբարձրացնի ցանկացած կառավարության աշխատանքի որակը: