
Մոսկվայի մարզում ՄիԳ-29 կործանիչ է աղետի ենթարկվել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր:
«ՄիԳ-29 կործանիչը, որը պատկանում էր Գրոմովի անվան թռիչքային-հետազոտական ինստիտուտին, վթարի է ենթարկվել Մերձմոսկվայում»,- ասել է աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ օդաչուները կատապուլտվել են: «Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են»,- ասել է աղբյուրը: Նա ճշտել է, որ ՄիԳ-29-ն ընկել է բնակավայրերից դուրս գտնվող տեղանքում: Նախնական տվյալներով՝ գետնի վրա զոհեր ու ավերածություններ չկան, կատարվում է հետաքննություն: