«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գործունեությանը առնչվող եզրահանգումները անհիմն են
Advertisement 1000 x 90

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գործունեությանը առնչվող եզրահանգումները անհիմն են

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի հետ ս.թ. հոկտեմբերի 4-ին www.araratnews.am կայքում զետեղված հարցազրույցի  (http://araratnews.am/gazi-sakagni-mej-tcaghkadzori-xaghatunn-e-nerarvatc-tesanyuth/) ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) գործունեությանը առնչվող եզրահանգումները անհիմն են և, Ընկերության կարծիքով, կրում են ապատեղեկատվական բնույթ:

Մասնավորապես, «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրված գումարները ներառված չեն և չէին կարող ներառված լինել ոչ բնական գազի ոլորտին առընչվող Ընկերության հայտերում ու ներդրումային ծրագրերում և, հետևաբար, ոչ էլ բնական գազի սակագների կառուցվածքի ծախսային որևէ հոդվածում: Այն է, բնական գազի սակագներում որև ֆինանսական միջոց նախատեսված չէ Ընկերության կողմից իրականացվող այլ (չլիցենզավորվող) գործունեության ոլորտներում՝ նույն թվում «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ներդրումների համար:

Ինչ վերաբերում է շահագործման ծախսերի, կորուստների, կալորիականության վերաբերյալ բանախոսի կողմից բարձրացված հարցերին, ապա դրանց հիմնավորումները և մեկնաբանությունը մասնագիտական բնույթ են կրում և հանրայնացվում են առնվազն յուրաքանչյուր անգամ սակագների սահմանման ժամանակ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մտահոգությունն է առաջացնում այն, որ Ընկերության համար անհասկանալի դրդապատճառներով, առանց որևէ մասնագիտական հիմնավորման և գոնե նախնական կարգով համատեղ քննարկումների, կատարվել է էներգետիկ փորձագետին ոչ հարիր հայտարարություն: