Ֆրանսիայի իշխանությունները սկսել են հետաքննությունը Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետացման գործով: Հիշեցնենք, որ վերջինս սեպրեմբերի 29-ին մեկնել էր Չինաստան: Այս մասին հայտնում է Europe1 պարբերականը:
Նշվում է, որ Ֆրանսիայից Չինաստան մեկնելուց հետո չի հաջողվում Ինտերպոլի նախագահի հետ կապ հաստատել:
Նրա անհետացման մասին ոստիկանությանը հայտնել է նրա կինը:
Մեն Հունվեյը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նախագահ է ընտրվել 2016թ. նոյեմբերին: