Ֆրանսիայում նորածին աղջնակին կոչել են՝ ի պատիվ ՀՀ վարչապետի. armtimes.com
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում նորածին աղջնակին կոչել են՝ ի պատիվ ՀՀ վարչապետի. armtimes.com

Լուսանկարում՝ նորածին Նիկոլ Փաշինյանը և նրա ծնողները՝ Արշակ Փաշինյանն ու Լուսինե Փիլոյանը

Ֆրանսիայում լույս աշխարհ է եկել մի նոր Նիկոլ Փաշինյան: Լիոն քաղաքում բնակվող Փաշինյանների ընտանիքն օրերս համալրած աղջնակին ծնողները կոչել են Նիկոլ՝ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ծնողները դեռ մինչև երեխայի սեռն իմանալն են որոշել նրա անունը:

«Դեռ երեխայի սեռը չգիտեինք, կինս ասաց՝ ինչ էլ ծնվի, անունը Նիկոլ ենք դնելու»,- պատմել է երեխայի հայրը՝ Արշակ Փաշինյանը: Ի դեպ, ֆրանսահայ այս ընտանիքը որևէ ազգակցական կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Երեխան՝ Նիկոլ Փաշինյանը, ծնվել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 22:22-ին:

armtimes.com



Նման նյութեր