Տեր-Պետրոսյանի հրահանգով են տապալվել բանակցությունները. politik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տեր-Պետրոսյանի հրահանգով են տապալվել բանակցությունները. politik.am

Politik.am-ը շարունակում է «Մարտի 1. Առասպելներ և իրականություն» խորագրով ուսումնասիրությունների շարքը: Մեր այս հրապարակումների շարքում մենք ներկայացնում ենք նախորդ իշխանությունների և ընդդիմության կողմից տարածված միֆերի ու ստերի մասին, որոնք հասարակության համար արդեն ճշմարտություններ են:

Մեր նախորդ հրապարկման մեջ խոսեցինք Մյասնիկյանի արձանի մոտ կազմակերպված հավաքի մասին և ընդդիմադիր առաջնորդների այդ օրերի հայտարարությունների հիման վրա եկանք եզրահանգման, որ հավաքը ինքնաբուխ չի եղել և վաղօրոք պլանավորվել և կազմակերպվել է (մանրամասն կարող եք կարդալ այստեղ):

Մեր այս հրապարակման մեջ կբացահայտենք, թե իրականում ովքեր տապալեցին ոստիկանության և ցուցարարների միջև սկսված երկխոսությունը: Կհենվենք բացառապես այդ օրը ցուցարարներին առաջնորդող գործիչների խոսքերի վրա: Չենք օգտագործի նախորդ իշխանությունների կողմից դաշտ նետված և ոչ մի հրապարակում, որպեսզի չլինեն շահարկումներ:

Այսպես, երբ ցուցարարները հավաքվում են Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում և բարիկադավորվում, ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը մոտենում է ցուցարարների  մի քանի առաջնորդների, որոնց թվում էր նաև Դավիթ Շահնազարյանը, և առաջարկում է, որ ցուցարարները իրենց բողոքի ակցիան տեղափոխեն Մատենադարանի հարակից տարածք: Սա առաջին փորձն էր, երբ ոստիկանությունը բանակցություններ էր սկսում ցուցարարների հետ ու համաձայնվել էր նաև ոստիկանական զորքերը հետ քաշել, որպեսզի իրենց և ցուցարարների միջև բախումներ տեղի չունենան:

Սաշիկ Աֆյանի հետ բանակցում է Դավիթ Շահնազարյանը և նախնական համաձայնություն տալիս: Շահնազարյանը կոչով դիմում է ցուցարարներին, ներկայացնում ոստիկանության առաջարկը և ոստիկանությանը տեղյակ պահում, որ վերջնական որոշումը նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանինն է լինելու: Տեղում է նաև Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լևոն Զուրաբյանը:

Ամբողջությամբ՝ politik.am



Նման նյութեր