Ժան Պոլ Բելմոնդոն և Ժերար Աճեմյանը (Շառլ Շերար) հրաժեշտ են տալիս մեծն Ազնավուրին
Advertisement 1000 x 90

Ժան Պոլ Բելմոնդոն և Ժերար Աճեմյանը (Շառլ Շերար) հրաժեշտ են տալիս մեծն Ազնավուրին

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հրապարակումը.

«Այս լուսանկարում Ազնավուրի հուղարկավորման արարողությանը մասնակից Բելմոնդոյին ընկերակցող տղամարդուն մամուլն ավելի շատ ներկայացնում է որպես նրա ընկերոջ կամ գործընկերոջ:

Մինչդեռ խոսքն արդեն 91-ամյա Շառլ Աճեմյանի մասին է, որը ծնվել է Մարսելում, 50-ականներից ի վեր նկարահանվել ավելի քան հիսուն ֆիլմում և համբավի հասել Շառլ Ժեռար արտիստական կեղծանունով:

Նա ֆրանսիական կինոյի տաղանդավոր հայերից մեկն է Անրի Վեռնոյի, Ազնավուրի, Ռոզի Վարդի, Ալիս Սափրիչի և այլոց կողքին»: