Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի լույսերն անջատվեցին 94 վայրկյանով
Advertisement 1000 x 90

Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի լույսերն անջատվեցին 94 վայրկյանով

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ Գյումրու հրապարակներում հնչում են լեգենդար շանսոնյեի երգերը, իսկ ժամը 20:00-ին՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգչի, 94 վայրկյան տևողությամբ անջատվեցին Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի լույսերը:

Հիշատակի միջոցառումները Գյումրիում կշարունակվեն նաև հոկտեմբերի 6-ին. ժամը 15:00-ին կհայտարարվի լռության 94 վայրկյան:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ հաշվի առնելով աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին հայտարարված սգո օրը՝ հոկտեմբերի 6-ին նախատեսված «Bye-Bye Լեդի» ներկայացման առաջնախաղը տեղափոխվում է հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին: