Խաղաղ հեղափոխություններից ո՞րն է իրական ժողովրդականը
Advertisement 1000 x 90

Խաղաղ հեղափոխություններից ո՞րն է իրական ժողովրդականը

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խաղաղ հեղափոխություններից ո՞րն է իրական ժողովրդականը

Révolution Tranquille, խաղաղ հեղափոխություն։ Այսպես է անվանվում 60-70֊ական թվերին Կանադայի Քվեբեկ նահանգի հեղափոխությունը։ Այն մի քանի ակնհատ դրսևորում ունի՝ սեքսուալ ազատությունները, կրոնի նահանջը։ Բայց քվեբեկցիները հեղափոխության ամենամեծ ձեռքբերումն համարում են այն որ Քվեբեկի ամբողջ էներգետիկ հիմնարկներն ու ռեսուրսները պետականցվեցին՝ Հիդրոքվեբեկ հիմնարկության ներքո, ապա Քվեբեկում պետական են SAQ(Société des alcools du Québec) ալկոհոլային խմիչքների խանութների ցանցը, լոտոն և այլն։ Պետական հիմնարկները միլիարդավոր դոլարների եկամուտ են բերում բյուջե, այսիքն այն փողերը որ կգնային անհատների գրպանը, մտնում են հանրության բյուջե և նաև դրա շնորհիվ է, որ Հյուսիսային Ամերիկայում ամենաընկերային շրջանը Քվեբեկն է, այստեղ անվճար են քոլեջները, առողջապահությունը, կրթությունը համալսարաններում 2 անգամ ավելի էժան է Կանադայի մյուս նահանգներից, իսկ այն ուսանողները որ գումար չունեն, պետական կրթաթոշակներ են ստանում, ընկերային բազմաթիվ ծրագրեր կան ծերերի և մյուս խոցելի խմբերի համար, և այլն, և այլն։ Իր ընկերային բնույթի համար ծանոթ քվեբեկցին այս հեղափոխությունը բնորոշեց՝ ժողովրդական։
Հայաստանի հեղափոխություն էլ են անվանում ժողովրդական։ Սակայն արժեր քննարկել, թե արդյո՞ք ինչ որ զուգահառներ կան քվեբեկյան խաղաղ և հայկական թավշյա հեղփոխությունների միջև։
Ի դեպ, Քվեբեկում կենսաթոշակների ֆոնդը պետությունն է տնօրինում և գործում է պրոգրեսիվ հարկման մեխանիզմ։

***
Հոկտեմբերի 1-ին Քվեբեկի խորհդարնական ընտրություններն էին, Հյուսսային Ամերիկայի ամենաձախ կուսակցությունը՝ Քվեբեկ սոլիդարը (Québec solidaire)10 մանդատ ստացավ։ Սա մեծ հաջողություն էր, քանի որ նախորդ խորհդարանում ուներ ընդամենը 3 պատգամավոր։ Քվեբեկ սոլիդերի ծրագրայի առաջնային կետերն են՝ ամբողջ բարձրագույն կրթությունը և ատամնաբուժությունը դարձնել անվճար։ Կուսակցության առաջնորդ Մանոն Մասսեի(Мanon Мassé) կարգախոսն էր՝ «ապագան առանց փողի հասարակություն»»։

Խաղաղ հեղափոխություններից ո՞րն է իրական ժողովրդականըRévolution Tranquille, խաղաղ հեղափոխություն։ Այսպես է անվանվում …

Gepostet von Vahan Ishkhanyan am Freitag, 5. Oktober 2018



Նման նյութեր