«Էդ ե՞րբ ենք մենք խախտել հրադադարը, որ հիմա էլ պետք է հորդորվենք Ալիևից և Նիկոլից՝ չխախտել այն․․․»
Advertisement 1000 x 90

«Էդ ե՞րբ ենք մենք խախտել հրադադարը, որ հիմա էլ պետք է հորդորվենք Ալիևից և Նիկոլից՝ չխախտել այն․․․»

Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներ․ ամեն բան իր չափն ունի, չէ՞․․․
Երեկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդագրություն է տարածել․
-Էրնեկ չտարածեր․․․

ա․ Որ հանդիպել են հայկական երկու հանրապետությունների ԶՈՒ ղեկավար կազմերը․․․․ բայց էս մի հանրապետության՝ Հայաստանի, Պնախարարը Տոնոյանը հորդորել է Արցախի ԶՈՒ-ին, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիեւի հետ հանդիպման /լիֆտո՞ւմ/ «հանգույն»՝

– Պահպանել հրադադարի ռեժիմը․․․

-Այոոո՜, նա դա՛ արեց
Նախ, գոնե գրին՝ խնդրել է․

Եվ ապա՝

-Էդ ե՞րբ ենք մենք խախտել հրադադարը, որ հիմա էլ՝ պետք է հորդորվենք Ալիեւից եւ Նիկոլից՝ չխախտել այն․․․

-Հորդորում եք՝ որ ի՞նչ անեք․

-Որ մարդակեր Ալիեւն ինչքան ուզի՝ կրակի՞․

-Բա Ալիեւի լիֆտից դուրս գալուց հետո ուղիղ գնաց իրենց տուն, կոմունիկացիան վերցրեց, զանգեց Հասանովին, ու թե ՝

-Կրակի, Հասան՝ բոլոր ուղղություններով՝ սիրտդ ուզածի չափ․․․․

-Այն է՝ «հանդիպումից» հինգ անց հրադադարը խախտվեց, թե Արցախի, թե հայաստանյան շփման գծում․

-Ու հիմա՝ մեր Տոնոյանյը կոմունիկացիան «վերցրել», գնացել է Արցախ, թե․
-Տղերք՝ հանկած չկրակեք, Նիկոլն է ասել․․․

-Բա ասում էիք՝ առաջ ստատուսը, «նո ա դեվուշկի պոտոմ»

– Բա ասում եք՝ ոչ մի բանակցություն, քանի Ալիեւը չի խոսում փոխզիջումերից․․․․

բ․ Էդ որ Տոնոյանն ասում է՝ «Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը»։

-Ո՞ր բանակցությունների՝ Նիկոլի ու Ալիեւի միջեւ լիֆտի մեջ կայացա՞ծ․

-Դրանք բանակցություննե՞ր էին․․․

-Չգիտեինք․․․․

-Բա դե՝ ապրի էլի Նիկոլը․․․ առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ միջնորդության, առանց որեւէ «բանի»՝ բանակցեց ինքնուրույն․

Հ․Գ․ Չշարունակեմ․ հաղորդագրության ամեն տողը մի դարդ է․
– Մե՜ծ դարդ․ եթե չասենք․

-Մեծ զիջման նշանային ազդագրում գործընթացում․

Հ․Գ․ Բայց թողեք մի հարց էլ տամ՝ էլի․
-Բա դու առանց Ղարաբաղ չէիր բանակցում․ բա ինչու Բակոյին էլ հետդ լիֆտ չէիր մտցրել․․․
-Մանավանդ որ, լիֆտում գաղտնալսել հնարավոր չէ․
-Կամ՝ ում պետք է, նա կլսի…»:

Ընկերներ․ ամեն բան իր չափն ունի, չէ՞․․․Երեկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդագրություն է տարածել․-Էրնեկ…

Gepostet von Կարմեն Դավթյան am Samstag, 6. Oktober 2018



Նման նյութեր