Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին ճանապարհորդությունը եղել է դեպի Ճապոնիա: Այնտեղ է նա եղել դստեր՝ Կատյայի ու վերջինիս ամուսնու հետ, միասին զբոսնել են, գնումներ կատարել:
Սեպտեմբերի կեսին արված ճանապարհորդության լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է շանսոնյեի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը:
Լուսանկարում՝ Շառլ Ազնավուրը կրտսեր դստեր՝ Կատյայի հետ, Տոկիոյում
Երկրորդ լուսանկարում Կատյայի ամուսինն է, Սեդա Ազնավուրի փոխանցմամբ՝ պարոն Մոն
Երրորդ լուսանկարում՝ շանսոնյեն Տոկիոյի խանութներից մեկում.
Սեդա Ազնավուրը նկարը վերնագրել է՝ «Մեր ընտանիքը կոշիկներ շատ է սիրում»