Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Շառլ Ազնավուր. «Երեկ, երբ ես երիտասարդ էի» («Yesterday, When I Was Young») .
Այս երգի «Hier Encore» անվանումով ֆրանսերեն տարբերակը Շառլ Ազնավուրը գրել էր դեռևս 1964-ին և իր համերգներին կատարում էր: Սակայն երգը մեծ հանրաճանաչություն ձեռք բերեց և մինչ օրս էլ համարվում է երգչի ամենակատարվող հիթերից մեկն աշխարհում, երբ Ազնավուրի երգերի անգլերեն խոսքերի հեղինակ Հերբերտ Կրեցմերը վարպետորեն թարգմանեց այն: Ազնավուրը կատարեց ու թողարկեց «Yesterday, When I Was Young» երգն առանձին ձայնասկավառակով, որից հետո երգը միանգամից տեղ գտավ բազմաթիվ հայտնի երգիչների երգացանկում, իսկ նրա առաջին՝ «Երեկ, երբ ես երիտասարդ էի, կյանքի համն անձրևի կաթիլների պես քաղցր էր» խոսքերն այն ժամանակ գիտեին թերևս բոլորը»: