Ռումինիայում տապալվել է միասեռ ամուսնությունների արգելման շուրջ անցկացված հանրաքվեն
Advertisement 1000 x 90

Ռումինիայում տապալվել է միասեռ ամուսնությունների արգելման շուրջ անցկացված հանրաքվեն

Ռումինիայում քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառով տապալվել է միասեռ ամուսնությունների արգելման շուրջ անցկացված հանրաքվեն: Արգելման կողմնակիցները ձգտում են հասնել այն բանին, որ Սահմանդրության մեջ կատարվի ուղղում, որը ամուսնությունը կսահմանի որպես միություն տղամարդու և կնոջ միջև: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:

Նշվում է, որ տեղամասերի փակումից հետո կատարված հաշվարկների համաձայն՝ համաժողովրդական քվեարկությանը մասնակցել է երկրի քաղաքացիների 20,41 տոկոսը այն դեպքում, երբ հանրաքվեն վավեր ճանաչելու համար նվազագույնն անհրաժեշտ էր 30 տոկոսի մասնակցությունը:

Ներկայում Ռումինիայի Սահմանադրության մեջ ամուսնությունը սահմանված է որպես ամուսինների դաշինք, ինչը կարող է դյուրացնել երկրում միասեռ ամուսնությունների գրանցումը, ընդգծվում է թերթում: Երկրում միասեռ ամուսնություններն օրինականացված չեն:



Նման նյութեր