Պուտինի ծննդյան առթիվ Չեչնիայում տեղադրվել է Ռուսաստանի ամենաբարձր դրոշակաձողն ու ամենաբարձր դրոշակաձողի զույգն աշխարհում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պուտինի ծննդյան առթիվ Չեչնիայում տեղադրվել է Ռուսաստանի ամենաբարձր դրոշակաձողն ու ամենաբարձր դրոշակաձողի զույգն աշխարհում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան 66-ամյակի առթիվ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղադրվել է Ռուսաստանի ամենաբարձր դրոշակաձողն ու ամենաբարձր դրոշակաձողի զույգն աշխարհում: Ռեկորդները գրանցել է ՌԴ ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Կոնենկոն, հայտնում է vesti.ru-ն:

Ռուսաստանի ամենաբարձր դրոշակաձողի բարձրությունը եղել է 72,5 մ, իսկ աշխարհում ամենաբարձր դրոշակաձողի զույգի ընդհանուր բարձրությունը՝ 147 մ:

Տեղադրումից հետո, Չեչնիայի ու Ռուսաստանի դրոշները հանդիսավորությամբ բարձրացվել են: Արարողությանը մանկական երգչախմբի 200 անդամներ կատարել են օրհներգերը: Արարողությանը հանդես է եկել նաև պետության ղեկավար Ռամզան Կադիրովը, որը մաղթանքներից բացի՝ հիշեցրել է, թե ինչպես իր հայրը Պուտինի օգնությամբ մեկընդմիշտ կանգնեցրեց պատերազմը:

Նշենք, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի 7-ին դարձել է 66 տարեկան:

tert.am



Նման նյութեր