Ցավալի օրինաչափություն է. պոլիկլինիկաներն այլ բուժհաստատություններից նախընտրելու առաջին և միակ մոտիվացիան ծառայության անվճար լինելն է: Մինչդեռ այս ինստիտուտն առողջապահության առաջնային ու կարևոր օղակն է: Բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի հետ խոսել ենք Երևանի պոլիկլինիկական համակարգի թերությունների, ծառայությունների մատուցման որակի, բնակիչների անվստահության մասին: Փորձել ենք բանավոր կազմել փոքր ուղեցույց այն մասին, թե ինչպես պոլիկլինիկական համակարգը դարձնել ավելի արդյունավետ, վստահելի, և, ինչու չէ, եկամտաբեր:







