Շրի Լանկայում ավելի քան 10 հազար մարդ է տուժել հորդառատ անձրեւներից
Advertisement 1000 x 90

Շրի Լանկայում ավելի քան 10 հազար մարդ է տուժել հորդառատ անձրեւներից

Շրի Լանկայում ավելի քան 10 հազար մարդ է տուժել անցած հանգստյան օրերին երկրի տարբեր տարածաշրջաններում տեղացած հորդարատ անձրևների հետևանքով: Այդ մասին հայտնել է կղզի-պետության Տարերային աղետների դեմ պայքարի կենտրոնի ներկայացուցիչ Պրադիլ Կոդիպիլին:

Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերել է Business Standard թերթը, տեղատարափները հեղեղումներ են առաջացրել այնպիսի բնակավայրերում ու շրջաններում, ինչպիսիք են Բադուլլան, Կաուտարան, Գալլեն և Կեգալլեն: Նշվում է, որ այնտեղից տարհանվել են հազարավոր ընտանիքներ:

Այժմ նրանք գտնվում են ժամանակավոր տեղավորման ճամբարներում, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: Ներկա դրությամբ հաստատված է չորս զոհվածների մասին, տեղեկատվությունը: Նրանց մահվան ստույգ պատճառը չի նշվում: Օդերևութաբաններն սպասում են, որ առաջիկա երկու օրը երկրի առանձին մասերում ջրի մակարդակը կսկսի իջնել, մինչդեռ այլ շրջաններում տեղատարափները կմոլեգնեն նոր ուժով:

Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում զոհերի և ավերածությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:



Նման նյութեր