Բուենոս Այրեսում մեկնարկեց 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջիններից մեկը պայքարի մեջ մտավ հրաձիգ Հայկ Բաբայանը: Վերջինս Պատանեկան Օլիմպիական խաղերում օդամղիչ հրացան ձևում 616.9 միավորով գրավել է 13-րդ հորիզոնականը և չհաղթահարեց որակավորման փուլը: Հրաձիգներից միայն 8 մարզիկներ դուրս եկավ եզրափակիչ:
Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես են գալիս 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: