Կարապետյանին տեղափոխող ուղղաթիռում կրակոցնե՞ր են հնչել. պատասխանում է Ռուսաստանի ՔԿ–ն. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կարապետյանին տեղափոխող ուղղաթիռում կրակոցնե՞ր են հնչել. պատասխանում է Ռուսաստանի ՔԿ–ն. armeniasputnik.am

Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով` ուղղաթիռի օդաչուն հավանաբար սպանվել է «Կարաբինի» երկու գնդակից։ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել չարաբաստիկ օդանավում։

Վթարված ուղղաթիռի (որում եղել է նաև ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը) օդաչուին հավանաբար սպանել են։ Այս մասին հայտնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը` հղում անելով սեփական աղբյուրներին։

«AS 350 B3 ուղղաթիռի օդաչու Ստանիսլավ Միխնովը հավանաբար սպանվել է մեջքին արձակած երկու կրակոցից նախքան վթարը», — հայտնում է ռադիոկայանը։

Միևնույն ժամանակ պարբերականի աղբյուրը հայտնում է 4 զոհվածների մասին` 3 ուղևոր և 1 օդաչու։

Սակայն Ռուսաստանի ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտարարել էր, որ AS 350 B3 ուղղաթիռի վթարից տուժածներից ոչ մեկի մոտ հրազենային վնասվածք չի հայտնաբերվել։

«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Ավիավթարի զոհ դարձած մարդկանցից ոչ մեկի մոտ հրազենային վնասվածք չի հայտնաբերվել», — հայտնել է Պետրենկոն լրագրողներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Վոնիշևո գյուղի շրջանում վթարի էր ենթարկվել AS 350 B3 ուղղաթիռը, որը պատկանում էր «Հելիպորտ Մոսկվա» համալիրին։ Երթուղու վերջնակետը պետք է լիներ Սպասսկոյե գյուղը։ Ուղղաթիռը թռել էր առանց թույլտվության։ Աղետի վայրում գտել էին երեք մարմին։ Նրանցից մեկը Ռուսաստանի գլխավոր դատախազի 58-ամյա տեղակալ, արդարադատության պետական խորհրդական Սահակ Կարապետյանն էր։

Թռիչքը պետք է ավելի շուտ կայանար, բայց Կարապետյանն ընկերների հետ մոլորվել էր որսի ժամանակ, և թռիչքն ուշացել էր։ Վարկած կա, որ ուղղաթիռը գերբեռնված է եղել։

armeniasputnik.am



Նման նյութեր