Աստվածաշնչի թարգմանությունն աշխարհի հազարերորդ լեզվով տոնել են Հարավային Սուդանում, որտեղ ապրում է կելիկո ժողովուրդը: Այդ մասին հայտնել է Сhristian Post ամերիկյան հրատարակությունը:
«Կելիկո լեզվով Նոր Կտակարանի օծման արարողությունը տեղի է ունեցել փախստականների Բիդի-Բիդի ճամբարում, որը փախստականների՝ մեծությամբ երկրորդ ճամբարն է աշխարհում, որտեղ այսօր ապրում է ավելի քան քառորդ միլիոն մարդ: Հենց այս խորը հավատքի տեր մարդկանց համար էլ կատարվել է թարգմանությունը»,- հրատարակությանը հայտնել է «Wycliffe Bible Translators» կազմակերպության ամերիկյան բաժանմունքի տնօրեն Ռաս Հարսմանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այն հազար լեզուները, որոնցով Աստվածաշունչն արդեն թարգմանված է, կազմում են աշխարհի բոլոր լեզուների միայն տասներորդ մասը:
Հարսմանի խոսքով՝ այսօրվա դրությամբ շարունակվում են Աստվածաշնչի թարգմանությունները ևս 2500 լեզուներով, և դրանցից շատերը մոտենում են ավարտին, բայց մնում է ևս մոտավորապես 1600 լեզու, որոնցով թարգմանությունը նույնիսկ դեռ չի էլ սկսվել: Աշխարհի բոլոր լեզուներով Սուրբ գրքի թարգմանությունը պլանավորում են իրականացնել մինչև 2025 թվականը: