Ռուսաստանի Ամուրի մարզում ավտոճանապարհային կամուրջ է փլուզվել, երբ դրա վրայով բեռնատար է անցել:
Պարզվել է, բեռնատարի վարորդը Հայաստանի քաղաքացի է. նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի առավոտյան:
Փլուզվելուց վայրկյանները առաջ կամուրջի տակով գնացք է անցնում: Տուժածը, որի անունը չի հաղորդվում, տեղափոխվել է հիվանդանոց սրունքի բաց կոտրվածքով, կրծքավանդակի վնասվածքով և ոտնաթաթի կոտրվածքով: Նրան մեկ անգամ վիրահատել են, սպասվում է նաև երկրորդ վիրահատություն: Տուժածի մորեղբայրը՝ Արսեն Կսպոյանը, տեղի լրատվամիջոցներից մեկին պատմել է, որ նա Հայաստանի քաղաքացի է և Երևանից Ռուսաստան էր եկել մի քանի ամիս առաջ:
Ամբողջությամբ՝ aravot.am