Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և խնդիրը միայն ժամկետների մեջ: Նրա խոսքով, Ընտրական օրենսգիրքը գլոբալ փոփոխությունների է ենթարկվել և դրանից հետո գոնե վեց ամիս պետք է ընտրություններ չանցկացվեն: Պատգամավորը նաև բարձրաձայնեց ճնշումների մասին, որոնց պատճառով էլ ՀՀԿ խմբակցության անդամներից մի քանիսը կողմ են արտահայտվել դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն:
Արմեն Աշոտյանը բարձրաձայնում է պատգամավորների հանդեպ ճնշումների մասին. armlur.am
| Դիտվել է`

Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ