
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքական է հրավիրվել ԱՄՆ-ի «Չիկագո Ֆայրում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը:
Հայ ֆուտբոլիստը ժամանել է Հայաստան և հանդիպել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: