
Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է Ազգերի լիգայում Ջիբրալթարի ընտրանու հետ առաջիկա հանդիպման մասին.
«Տղաները մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ էին մարզվում: Փառք Աստծո, վնասվածքներ չունենք: Փոքր վնասվածք կա Մարկոսի և Հրայր Մկոյանի մոտ:
Հուսով եմ՝ մինչև խաղը կապաքինվեն և լիովին պատրաստ կլինենք առաջիկա խաղին:
Ազգի պատվի խաղն է, պետք է գնանք, քաջալերենք: Մեր կողմից վստահ եմ՝ տղաների հետ ամեն ինչ կանենք, փորձենք, որպեսզի հասնենք մեր ուզած հաղթանակին»,- ասել է մասնագետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր ազգային թիմը սկսել է նախապատրաստությունը առաջիկա հանդիպումներին: